Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՊՈՎԵՏԿԻՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ

ՊՈՎԵՏԿԻՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ
28.02.2012 | 00:00

Լույս շաբաթ գերմանական Շտուտգարտ քաղաքում կայացավ WBA վարկածով Ալեքսանդր Պովետկինի ու Մարկո Հուկի չեմպիոնական մենամարտը:
Վաղուց ի վեր, իսկ եթե չափազանցություն չհամարեք, արդեն հեռավոր յոթանասունականների սկզբներին կայացած Մոհամեդ Ալի-Ջո Ֆրեյզեր հանդիպումից հետո գերծանր քաշային կարգում այսպիսի սուր մրցակցություն չէր եղել: Հանդիպման ընթացքում նվազագույնը երկու անգամ կողմերից յուրաքանչյուրը կարող էր հայտնվել նոկաուտում: Մրցամարտը տևեց ամբողջ տասներկու ռաունդ, մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին ռուս մարզիկին, երրորդը հավասար գնահատեց մրցելույթը: Ինչ խոսք, վերջնական ձայնի իրավունքը մրցավարներինն է, բայց որ պրոֆեսիոնալ ռինգում Ալեքսանդր Պովետկինն անցկացրեց իր կյանքի ամենածանր մենամարտը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ինչպես նախորդ նյութում տեղեկացրել էինք, մրցամարտի հաղթողը մենամարտելու է Խոսե Ռահմանի հետ, որից հետո ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Կլիչկո եղբայրներից մեկն ու մեկը: Բնականաբար այլ խնդիր է` պատրաստվածության նման մակարդակի պարագայում կկարողանա՞ ռուս բռնցքամարտիկը դիմակայել Ռահմանին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ